Կրիպտոարժույթների բորսա Coindesk- ի տվյալների համաձայն՝ ավելի քիչ քան մեկ օրում բիթքոինի արժեքը  1,5 հազար դոլարով նվազել է:

Համաշխարհային ժամանակով կեսգիշերի տվյալներով մեկ բիթքոինը 15,4 հազար դոլար է արժեցել, ժամը 14: 14-ի դրությամբ նրա արժեքը նվազել է մինչեւ 13.9 հազար դոլարի, հաղորդում է ՌԲԿ-ն:

Մեկ շաբաթ առաջ բիթքոինը մեկ օրվա ընթացքում մոտ 20 տոկոսով էժանացել էր եւ հասել մոտ 12,5 հազա դոլարի: Վերջին 4 օրերին բիթքոինը արժեքը վերականգվեց, փոխարժեքը մոտ 15 հազա դոլար կազմեց: