Գնումները մարդկանցից թանկարժեք շատ ժամանակ են խլում՝ հատկապես տոների նախաշեմին, երբ խանութներում մեծ թվով մարդիկ կան, եւ երբեմն ստիպված ես հերթերում ժամեր անցկացնել: Ինչպես ժամանակը, այնպես էլ փողը խնայելուն կօգնի Հայաստանում ստեղծված նոր հարթակը:
Gnel.am հարթակը նմանօրինակը չունի ո՛չ Հայաստանում, ո՛չ աշխարհում: Ինչպես պարզաբանեց ծառայության հիմնադիր Դավիթ Խաչատրյանը, սա ոչ թե պարզապես համացանցային խանութ է կամ տեղ հասցնելու ծառայություն, սա առեւտրի նոր միջոց ու հարթակ է, որն ապահովում է գնորդ-արտադրող/մատակարար կապը: Գնորդը Gnel.am կայքում գտնում է իրեն անհրաժեշտ ապրանքը, այն ավելացնում է զամբյուղի մեջ եւ պատվեը ձեւակերպում: Եթե տեսականիում որեւէ մի ապրանք չկա, այն կարելի է ձեւակերպել եւ լրացուցիչ պատվերի միջոցով ստանալ: Ընկերության աշխատակիցները այս բոլոր ապրանքներն իրենք են հայթայթում անմիջապես ներմուծողներից (կամ արտադրողներից, եթե այն տեղական է) եւ հասցնում գնորդի նշած հասցեով:
Քանի որ ապրանքն առաջին ձեռքից է գնվում, այն, որպես կանոն, ավելի էժան է, քան խանութից գնելու դեպքում: Ավելին՝ Gnel.am-ը ստեղծողները տեղ հասցնելու նոր համակարգ են ստեղծել, այսպես կոչված՝ «կանոնավոր տեղ հասցնել», որի համար անգամ ստիպված չեք լինի վճարել: Այսպիսով, gnel.am ծառայությունը հասանելի է դառնում բնակչության բոլոր խավերի համար: Ըստ որում՝ գնորդը կարող է խնայողություն կատարել ոչ միայն ապրանքի, այլեւ տեղ հասցնելու առումով: Էլ չենք խոսում ժամանակի մասին:
Ի՞նչ է նշանակում կանոնավոր տեղ հասցնելը եւ ո՞րն է դրա առանձնահատկությունը:
Սովորաբար, երբ գնորդը համացանցային խանութում պատվեր է կատարում, նրա պատվերը տուն են հասցնում, իսկ դրա դիմաց որոշակի գումար են վերցնում (հաճախ՝ մոտ 500 դրամ): Սա (դասական տեղ հասցնելը), բնականաբար, Gnel.am-ում նույնպես հասանելի է: Կանոնավոր տեղ հասցնելը տարբերվում է աշխատանքի կազմակերպմամբ. ոչ մեծ շրջանը մեկ մասնագետ է սպասարկում, որը կատարում է այս շրջանի համար անհրաժեշտ բոլոր գնումները եւ անվճար հասցնում բնակիչներին իրենց հարմար ժամին: Ավելին՝ գնորդները ցանկության դեպքում կարող են իրենք դուրս գալ եւ Gnel.am-ի աշխատակցից իրենց պատվերը վերցնել: Այս դեպքում գնորդը բոնուսներ կստանա, որոնք թե՛ դուրս կգրվեն Gnel.am-ի միջոցով գնումներից, թե՛ կարող է ծախսել հատուկ բաժնից կատարվող նոր գնումների վրա: Ծառայության բարյացակամ օպերատորները մշտապես պատրաստ են պատասխանելու ձեզ հետաքրքրող հարցերին՝ (011) 881111 հեռախոսահամարով եւ օգնել պատվերի ձեւակերպմանը:
«Ընտաիքի հայրը կարող է աշխատավայրից պատվեր կատարել եւ ձեւակերպել տուն հասցնելը՝ չմտահոգվելով, թե ինչպիսի մարդ է ապրանքը հասցնելու՝ նա հաստատ կիմանա, որ իր շրջանը սպասարկում է, օրինակ, Գնել անունով ցրիչը»,- նշեց Դավիթ Խաչատրյանը:
Տեղ հասցնելու այս մեթոդը հարմար է նաեւ նրանց, ովքեր են պատրաստվում են հյուր գնալ. նրանք կարող են համացանցով նվերներ պատվիրել եւ տեղ հասցնելը ձեւակերպել այն շրջանի համար, որտեղ ապրում են նրանք, ում պատրաստվում են այցելել, եւ արդեն տեղում վերցնել իրենց պատվերը:
Կանոնավոր տեղ հասցնելը առայժն Երեւանի փոքր կենտրոնի մի քանի շրջաններում է գործում, սակայն, ինչպես պնդում է Դավիթ Խաչատրյանը, ծառայության զարգացմանը զուգահեռ կընդգրկվեն նոր շրջաններ՝ առաջին հերթին այն շրջանները, որտեղ պատվերները շատ կլինեն:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ծառայության կոմերցիոն մենեջեր Դավիթ Խուդաթյանը նշեց, որ Gnel.am-ն այսօր աշխատում է դեռեւս թեստային ռեժիմում, կայքը լիարժեք կսկսի գործել մոտ ապագայում:
Ընկերության տնօրեն Աստղիկ Հակոբյանի խոսքով՝ Gnel.am հարթակը Հայաստանում ամբողջությամբ կփոխի օնլայն-շոփինգ հասկացությունը: Բացի տեղ հասցնելուց, կայքում եւ սոցցանցերի նախագծի էջերում գնորդները կարող են արձագանքներ թողնել, իրենց առաջարկները ներկայացնել եւ ցանկությունները հայտնել, եւ այս ամենը հաշվի կառնվի, որ ծառայությունն ավելի լավ ու հարմար դառնա:




























