ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Ռուսաստանի նոր սահմանափակումային միջոցները՝ հայտարարելով, որ պատրաստ է աշխատել բաց երկնքի մասին համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրների վերացման ուղղությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին մեզ հետ փոխգործակցել մեր հնչեցրած մտահոգությունների հարցում: ԱՄՆ-ի արձագանքման միջոցները կվերացվեն, եթե Ռուսաստանը վերադառնա բաց երկնքի մասին պայմանագրի համապատասխան պարտավորությունների կատարմանը»,-ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Միեւնույն ժամանակ, նրանց կողմից նշված պատասխան միջոցները պետք է ուժի մեջ մտնեն հունվարի 1-ից, որոնց մասին ԱՄՆ-ը սեպտեմբերի վերջին էր հայտարարել։ The Wall Street Journal-ը հայտնում է, որ խոսքը Հավայան կղզիների վրա առավելագույն 900 կմ բարձրության թռիչքների սահմանումն էր, որտեղ գտնվում է ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմը։ Ինչպես նաեւ ռուսական ինքնաթիռներին զրկել ԱՄՆ-ի Ռոբինս (Ջորջիա նահանգ) եւ Էլսուորտ (Հարավային Դաքոտա) ռազմաօդային բազան օգտագործելու հնարավորություններից։
Հիշեցնենք, որ այս տարի ԱՄՆ-ը բազմիցս դատապարտել է Ռուսաստանին բաց երկնքի մասին պայմանագրի դրույթները չկատարելու համար: ՌԴ ԱԳՆ-ն կտրականապես մերժել է այդ մեղադրանքները եւ հայտարարել Միացյալ Նահանգների դեմ նոր սահմանափակումների կիրառման մասին: Ռուսական կողմը մտադիր է ԱՄՆ մասնակցությամբ օդային առաքելություններին մասնակցող ինքնաթիռներին ռուսական օդանավակայանում գիշերելը արգելել։




























