Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կատակել է Ռուսաստանի՝ տարբեր երկրների ընտրություններին միջամտության վերաբերյալ հարցին ի պատասխան: НТВ հեռուստաալիքի «Միջազգային սղոցաշրջան» հաղորդման ժամանակ Լավրովը հայտարարել է, որ անցնող տարում Մոսկվան «ստիպված էր քրտնաջան աշխատել»` մի շարք երկրների ներքին գործերի վրա ազդեցություն ունենալու համար:

Առաջատար հեռուստաընկերությունը թվարկել է այն երկրները, որոնց ներքին գործերին Ռուսաստանը, ըստ մի շարք արեւմտյան քաղաքական գործիչների, իբր միջամտել է. Ֆրանսիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն: Հեռուստաընկերությունը նաեւ հետաքրքրվել է՝ արդյոք ՌԴ-ն նման պլաններ ունի նաեւ գալիք տարվա համար:

«Դուք չթվարկեցիք, թե ինչեր ենք մենք այս տարի արել: Շվեդիա, Դանիա, Մոնտենեգրո, Մակեդոնիա, Ավստրիա ... ստիպված էինք քրտնաջալ աշխատել: Դրա պատճառով հերթը այլ՝ ոչ պակաս կարեւոր գործերին չէր հասնում: Օրինակ, ինչպես զարգացնել  մշակութային կապերը Ճապոնիայի հետ ... Ճապոնիայի կայսրին գահընկեց անել դեռ չի հաջողվում: Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի դա տեղի ունենա, սակայն նա եւս երկու տարի խնդրեց: Բայս մենք դեռ հույս ունենք»,- կատակելով պատասխանել է Լավրովը: