Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը նախատեսում է մայրական կապիտալի ծրագրի երկարաձգում մինչեւ 2021 թվականը: Փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում եւ ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից:

Ռուսաստանի Դաշնության նախագահը նաեւ օրենք է ստորագրել առաջին երեխայի ծննդյան ամենամսյա  նպաստի մասին: Օրենքը հատուկ վճարումներ է նախատեսում ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ երեխայի ծնունդից կամ որդեգրումից հետո, սակայն գումարի չափը տարբեր կլինի:

Առաջին երեխայի ծննդյան նպաստի իրավունք կունենան կենսապահովման նվազագույն բյուջեի մեկուկես չափից ոչ բարձր եկամուտով ընտանիքները:

Երկրորդ  երեխայի ծննդյան նպաստի իրավունք կունենան այն խնամակալները, որոնք արդեն գրանցել են մայրական կապիտալը: Օրենքի համաձայն` ամսական վճարումները կփոխանցվեն մինչեւ երեխայի 1.5 տարեկան դառնալը:

Օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Դաշնային բյուջեից նպաստները կտրամադրվեն մոտ 340 հազար ընտանիքի: Միջին ամսական վճարման չափը 2018 թվականին կկազմի 10.5 հազար ռուբլի, 2019 թվականին՝ 10,8 հազար ռուբլի եւ 2020 թվականին՝ 11,1 հազար ռուբլի: