ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմել է, որ չնչին հնարավորությունն անգամ օգտագործում է արեւայրուքը պահպանելու համար, եւ այս նպատակով հույս ունի Սոչիում դահուկասահքով զբաղվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ՆՏՎ-ի եթերում «Միջազգային պիլորամա» հաղորդման ժամանակ հաղորդավար Տիգրան Քյոսայանը ուշադրություն է դարձրել Լավրովի արեւայրուքին եւ հարցրել՝ արդյոք այն չի՞ պահպանվել այն ժամանակներից, երբ ՌԴ ԱԳ նախարարը 1970-ական թվականներին Շրի Լանկայում էր աշխատում: «4 տարի եմ աշխատել,- պատասխանել է Լավրովը: - Այո, ես այնտեղի արեւայրուքը կանոնավոր պահպանում եմ»:

Հստակեցնող հարցին՝ դրա համար ստիպված է լինում դարձյալ Շրի Լանկա՞ թռչել, Լավրովը նշել է, թե «ոչ միայն Շրի Լանկա, այլ նաեւ ուրիշ երկրներ, որտեղ արեւահարվելու չնչին հնարավորություն կա»: «Նույն Ավստրիայում ձմռանը, երբ ավելի վաղ դահուկներով էի սահում եւ արեւահարվում»,- ճշտել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ հիմա դահուկասահքի համար «քիչ ժամանակ է մնում»: «Հույս ունեմ դա Սոչիում անել»,- ասել է նա:

«Միջազգային պիլորամա» հաղորդումը Լավրովի մասնակցությամբ եթեր կթողարկվի դեկտեմբերի 30-ին: Առանձին հատվածներ հրապարակվել է ՆՏՎ-ի կայքում: