Այս տարին նշանավորվել է Հայաստանի եւ ԵՄ միջեւ շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ: Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է բանասեր Նարինե Դիլբարյանը:
Բացի այդ, նրան ուրախացրել են երիտասարդները, որոնք որոշել են պաշտպանել կրթություն ստանալու իրենց իրավունքը, ինչից հետո՝ կատարել պարտքը հայրենիքի առջեւ:
«Համոզված եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է կատարի իր պարտքը հայրենիքի առջև` ծառայելով ազգային բանակում: Բայց ես նաեւ հավատում եմ, որ սովորելու հանդեպ հետաքրքրություն ունեցող երիտասարդները կարող են դա անել ուսումը ավարտելուց հետո», - ասել է Դիլբարյանը՝ հավելելով, որ կրթված եւ պատրաստված զինվորները կարող են ավելի մեծ օգուտ բերել իրենց երկրին:




























