Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 26-ամյա Հայկանուշ Գ.-ն, 26-ամյա Կարինե Ի.-ն եւ 2-ամյա Անի Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում` գազի արտահոսքի հետեւանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:




























