Երբ կայսրությունը գավառից հեռանում է՝ իրենից հետո դատարկություն թողնելով, այն, որպես կանոն, անցանկալի ուժերն են գրավում: Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նրա կարծիքով՝ հիմա Հայաստանում ականատես ենք դառնում, թե Ռուսաստանն ինչպես է հեռանում: «Նա դա անում է ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ, որից հետո վակուում առաջացավ, որը լցրեց Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիան, իսկ հետագայում՝ նաեւ քեմալականները, որը դարձավ 2015 թվականի Ցեղասպանության շարունակությունը»,- պարզաբանեց Արշակյանը՝ հավելելով, որ Եվրասիական միությունը՝ ի դեմս Կրեմլի, դեռեւս ամբողջությամբ չի հեռացել այս տարածաշրջանից: Ըստ որում՝ տարածաշրջանից Մոսկվայի ամբողջությամբ հեռանալու եւ ինչ-որ դատարկության առաջացման դեպքում այն կձգտի լցնել ոչ միայն Թուրքիան, այլ նաեւ Հայաստանի քաղաքակիրթ գործընկեր Եվրամիությունը:
Ազգային անվտանգության մախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանն իր հերթին նշեց, որ 2017-ին ցանկացածը, ով չի ալարել, «խորը քնից արթնացել» եւ ուղղվել է Բաղրամյան 26 նախագահական նստավայր՝ պատկերացում չունենալով, թե ինչի համար է դա անում: Ըստ որում՝ նա շեշտեց, որ կառավարությունը պետք է հրապարակի տնտեսության վերաբերյալ իրական թվերն ու վիճակը:




























