Bloomberg-ը կազմել է ակտիվների վարկանիշներ: Ակտիվներում արված ներդրումները 2017-ին  ներդրողներին ամենամեծ եկամուտներն ու վնասներն են բերել, հաղորդում է «Կոմերսանտ.ռու»-ն:

2017-ին առավելագույն եկամուտը (մինչեւ 6000 տոկոս) ստացել են կրիպտոարժույթների  սեփականատերերը, սակայն շատերն այս ներդումները հուսալի չեն համարում:

Փոխարժեքների առաջատարը դարձել է մոզամբիական մետիկալը, որի փոխարժեքը դոլարի նկատմամբ մեկ տարում աճել է 21 տոկոսով: Երկրոդ տեղում չեխական կրոնն է եւ լեհական զլոտին, նրանց փոխարժեքները բարձրացել են 18 տոկոսով:

Ամենից շատ այս տարի արժեզրկվել է ուզբեկական սումը, որի փոխարժեքը 60 տոկոսով ընկել է:

Արժեթղթերի ոլորտում ամենից մեծ եկամուտը գրանցել են Հունաստանի պետական պարտատոմսերը (մոտ 60 տոկոս), Բելիզան (38,7 տոկոս), Արգենտինան (30 տոկոս), Սալվադորան (29 տոկոս) եւ Անգոլան (28,9 տոկոս), հոլանդական Ajecorp-ը (+82,8 տոկոս), ամերիկյան Chinos Intermediate Holdings A-ն (+79 տոկոս) եւ Pinnacle Operating Corporation-ը (+76,6 տոկոս):

Ամենից շատ վնասներ են կրել Վենեսուելայի պարտատոմսերի սեփականատերերը (մինչեւ -55 տոկոս), ինչպես նաեւ Cenveo Corp-ի պարտատոմսերը (-70,6 տոկոս), FGI Operating-ը (-67.3 տոկոս) եւ Concordia International-ը (-59,5 տոկոս):