Ամերիկացի հանրապետական սենատորներ Ռոն Ջոնսոնը եւ Ջոն Բարսկոն հրաժարվել են ՌԴ մեկնել այն բանից հետո, երբ ռուսական հյուպատոսությունը վիզա չի տվել նրանց գործընկերոջը՝ Նյու Գեմփշիր նահանգից դեմոկրատ Ջոան Շաինին, գրում է Politico-ն:
Ըստ հրապարակման՝ սենատորները մտադիր էին ՌԴ մեկնել հունվարին «հաջորդ սերնդի ռուսաստանյան առաջնորդների հետ հանդիպմանը, որպեսզի հասկանան ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները»:
Ընդ որում պատվիրակությունը տեղյակ է եղել, որ Շաինին թույլ չեն տա մտնել երկիր:
«Վիզայի մերժումը անհաջող եւ անարդյունավետ որոշում է միջազգային հարաբերությունների բարելավման համար», — ասել է Ջոնսոնը:
Ավելի ուշ ռուսական հյուպատոսարանում պարզաբանել են, որ Շաինը ընդգրկված է սեւ ցուցակում, որը ԱՄՆ պատժամիջոցներին ի պատասպան ստեղծվել է Մոսկվայի կողմից:
«Մենք չենք ստեղծել այս իրավիճակը: Մենք բազմիցս Վաշինգթոնին առաջարկել ենք չեղարկել պատժամիջոցները, որոնք միջազգային քաղաքականության համար վնասակար գործիք են: Ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք», — նշել են դիվանագիտական առաքելությունից:
Շաինը ակտիվորեն աջակցում է հակառուսական պատժամիջոցներին, ինչպես նաեւ ակտիվ քարոզ էր տանում ամերիկյան պետական կառույցներում «Կասպերկսկու» ծրագրային ապահովման օգտագործման արգելքի համար:




























