2017-ին Գերմանիայում ծնված երեխաներին հիմնականում անվանել են Էմմա ու Բեն անուններով։
Գերմանիայի հարյուր ամենատարածված անունների ամենամյա վարկանիշն է հրապարակել սիրողական հետազոտող Քնուդ Բիլենֆելդը, հայտնում է Deutsche Welle-ը։
Հետազոտողները ուսումնասիրել են ավելի քան 200 000 ծննդյան վկայականներ ու պարզել, որ 2017-ին պոպուլյար էին նույն անունները, ինչ 2016-ին, չնայած որոշ անուններ փոխել են իրենց դիրքերն առաջին տասնյակում։
Ընդ որում Բենը արդեն յոթ տարի առաջատար է ամենապոպուլյար անունների ցանկում, իսկ Էմման առաջատար է եղել նաեւ 2014-ին։
Բացի դրանից աղջիկների սիրված անուններից են դարձել Աննան, Միան, Սոֆիան ու Էմիլիան։
Իսկ տղաներին, Բենի բացի, հիմնականում անվանել են Յոնաս, Լեոն, Պաուլ ու Ֆինն։
Բիլեֆելդը նշել է, որ տարածում են ստացել նաեւ Լենի, Կլարա ու Յունա կանացի անունները, ինչպես նաեւ Տեո, Միլան ու Անտոն տղամարդկանց անունները։




























