Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն Վրաստանին մեղադրում է տնտեսական դիվերսիայի մեջ:

Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  Գենադի Օնիշչենկոն, «աֆրիկյան խոզի համաճարակը» Ռուսաստանի տարածք է թափանցել Փոթիի նավահանգստով:

«Այս ամենը միտումնավոր է կատարվել»,- հայտարարել է Օնիշչենկոն եւ ավելացրել, որ «խոզի համաճարակն» առաջին հերթին տնտեսական խնդիր է,  քան՝ առողջական: