Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Տիմուր Ուրազաեւին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Տիմուր Ուրազաեւն Էդվարդ Նալբանդյանին է հանձնել Ղազախստանի նախագահի կողմից շնորհված «Ղազախստանի անկախության 25-րդ տարեդարձի» ոսկե մեդալը՝ հայ-ղազախական հարաբերությունների զարգացան գործում նշանակալի ավանդի համար։