Հետեւելով երկրում ընթացող մի շարք աղմկահարույց դատավարությունների՝ ցավ ու դառնություն եմ ապրում՝տեսնելով անզորությունից բռունցքները թափահարող մեր մարտական ընկերներին։ Այս մասին իր Ամանորի ուղերձում նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Նրանցից շատերը մեծ ավանդ ունեն Արցախի ազատագրական պայքարում։ Եվ այն, ինչ կատարվում է, մեր բոլորի ողբերգությունն է. մենք բոլորս մտածելու, պատճառները հասկանալու եւ լուծումներ գտնելու պատասխանատվություն ունենք, այլապես հասարակությունը վերջնականապես կբաժանվի «դատավորների» եւ «զոհերի»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:




























