ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանգրում ասվում է․

<Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին եւ օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ժոռայի Ֆարմանյանին պարգեւատրել Երախտագիտության մեդալով¦։