ՀՀ նախագահի հրամանագրով, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մեկ տարի ժամկետով երկարաձգվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը։

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահի հաամապատասխան հրամանագրում ասվում է․

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2019 թվականի հունվարի 8-ը»,–ասված է Նախագահի հրամանագրում: