Հանրապետության տարածքում հունվարի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ հունվարի 1-ին Շիրակում, Սեւանա լճի ավազանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց Ձորի լեռներում գիշերը սպասվում է -1+4, ցերեկը՝ +2+5 աստիճան տաքություն:

Կոտայքի նախալեռներում հունվարի 1-ին գիշերը սպասվում է՝ +4+6, ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն:

Լոռիում հունվարի 1-ին գիշերը սպասվում է +4+7, ցերեկը՝ +8+13 աստիճան:

Տավուշում հունվարի 1-ին գիշերը սպասվում է +6+10, ցերեկը՝ +11+16 աստիճան:

Արագածոտնի նախալեռներում հունվարի 1-ին գիշերը սպասվում է +3+7, ցերեկը՝ +7+9 աստիճան:

Արարատում, Արմավիրում եւ Վայոց Ձորի նախալեռներում հունվարի 1-ին գիշերը սպասվում է +3+7, ցերեկը +7+9 աստիճան:

Սյունիքի հովիտներում հունվարի 1-ին գիշերը սպասվում է +6+10, ցերեկը +14+19 աստիճան:

Սյունիքի նախալեռներում հունվարի 1-ին գիշերը սպասվում է +4+9, ցերեկը +8+13 աստիճան:

Լեռնային Ղարաբաղում հունվարի 1-ին գիշերը սպասվում է +7+10, ցերեկը +12+17 աստիճան:

Երեւանում Ամանորի գիշերվանից անձրեւ կսկսվի: Հունվարի 1-ին գիշերը սպասվում է +4+6, ցերեկը +8+10 աստիճան: