2018-ին Sharp-ը մտադիր է թողարկել կատարելապես նոր սմարթֆոններ, որոնք սարքավորված են անշրջանակ էկրանով, ու դրանցով տեղ նվաճել համաշխարհային շուկայում, հայտնում է Vista—ն։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝  ճապոնական արտադրության նոր գաջետը Aquos S3 հեռախոսն է, որն անցել է NCC սերտիֆիկացիա ու պատրաստ է շուկա մտնել։ Այն սարքավորված է 8 միջուկանոց Qualcomm Snapdragon 630 պրոցեսորով, 4 ԳԲ հիշողությամբ ու աշխատելու է Android 8.0 Oreo հարթակով։ Բացի դրանից, սարքավորումը ունի երկու խցիկ  ու մատնահետքերի սկաներ։ Հայտնի է, որ դա Sharp-ի միակ նորույթը չէ։ Ծրագրվում է նաեւ այլ ժամանակակից բջջային սարքերի թողարկում։

Նոր արտադրանքի պրեզենտացիան կայանալու է CES 2018 կամ MWC 2018 միջոցառման շրջանակում կամ հնարավոր է Sharp-ն իր սեփական ցուցահանդեսը կկազմակերպի ։ Լրատվամիջոցներին հաջողվել է գտնել լուսանկար, որտեղ կարելի է տեսնել նոր արտադրանքի որոշ մանրամասներ։