Ամերիկյան Google կորպորացիան թույլատրել է մշակողներին սկսել նոր Fuchsia համակարգի փորձարկումը, գրում է Chrome Unboxed-ը։ Ընկերությունը հրապարակել է փաստաթղթերը, որոնք թույլ են տալիս օպերացիոն համակարգը ներբեռնել Pixelbook-ի վրա։
Fuchsia –ի հետ աշխատանքի համար երկու մեքենա է անհրաժեշտ՝ մեկը սերվերի դեր կկատարի, մյուսը՝ գործարկողի։ Պարբերականի տվյալներով՝ Pixelbook-ի հետ առայժմ կկարողանան աշխատել Acer Switch Alpha 12 հիբրիդային պլանշետն ու Intel NUC մինի համակարգիչը։
Fuchsia-ի վրա աշխատել են մոտ մեկ տարի։ Google-ը նախկինի պես չի գաղտնազերծում օպերացիոն համակարգի մանրամասները։
The Verge-ը գրում է, որ հասկանալի չէ, թե ինչու է ընկերությունը սկսել նոր ՕՀ մշակել։ Հնարավոր է, Fuchsia-ն փոխարինելու է Andromeda նախագծին՝ նոութբուք, որի մեջ պետք է միավորվեին Chrome ու Android համակարգերը։ Այն այդպես էլ չեն իրականացրել, դրա փոխարեն Google-ը հայտնել է, որ Android հավելվածը հասանելի է լինելու քրոմբուքերի համար։
Նոր օպերացիոն համակարգի մասին հայտնի էր դարձել 2016 –ի օգոստոսին։




























