Փորձագետները Intel- ի պրոցեսորներում խոցելիություն են հայտնաբերել, որը թույլ է տալիս հանցագործների մուտք ունենալ հիշողության մեջ պահվող ֆայլերին եւ տվյալներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

The Register-ը նշում է, որ թերությունն առկա է Intel- ի, AMD- ի եւ ARM- ի գրեթե բոլոր պրոցեսորներում Windows, Linux եւ MacOS-ի հիմքով աշխատող համակարգիչներչում, ինչպես նաեւ սմարթֆոններում եւ այլ սարքերում:

Անհատական համակարգիչներից բացի, վտանգված են նաեւ ամպային ծառայությունները:

Միայն օպերացիոն համակարգերի մշակողները կարող են շտկել թերությունը: Ընդ որում օպերացիոն համակարգի արտակարգ թարմացումը կարող է սարքերի արտադրողականությունը մինչեւ 30 տոկոսով նվազեցնել: