Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում երկաթուղային վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 260-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ENKA հեռուստաալիքին եւ տրանսպորտի նախարար Ջո Մասանգվանային:

Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 180 վիրավորի մասին: Միջադեպի պատճառով զոհվել է 12 մարդ:

Մի քանի մարդ ծայրահեղ ծանր վիճակում է:

Գնացքը եւ բեռնատարը բախվել էին Հենանման եւ Կրունստադ բնակավայրերի միջեւ գտնվող հատվածում: Բախման արդյունքում մի քանի վագոններ դուրս էին եկել ռելսերից եւ այրվել: Պորտ Էլիզաբեթից Յոհանեսբուրգ ուղեւրովող գնացքում 713 ուղեւոր էր գտնվում:

ՀԱՀ-ում գնացքը դուրս է եկել ռելսերից, տուժել է մոտ 100 մարդ