Apple Corp-ը հաստատել է, որ նախօրեին հայտնի դարձած պրոցեսորների խոցելիությունը վերաբերում է iMac-ի եւ iPhone-ի բոլոր մոդելներին: Այս մասին ասվում է ընկերության կայքում տեղադրված հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ մասնագետները Intel, AMD եւ ARM պրոցեսորներում թերություններ էին հայտնաբերել, որոնց պատճառով օգտվողների սովորական ծրագրերը կարող են «տեսնել» միջուկի հիշողության պաշտպանված մասի կառուցվածքը եւ բացահայտել գաղտնի տեղեկատվության պահպանման տեղը: