Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է այն մասին, որ ապագայում սոցցանցում կարող է հայտնվել կրիպտոարժույթի օգտագործման հնարավորություն, հաղորդում է «Կոմերսանտը» ։

Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս ձեւավորվել են երկու կարեւոր հակառակ միտումներ՝ տեղեկատվության ծածկագրում եւ կրիպտոարժույթներ, եւ երկուսն էլ «խլում են իշխանությունը կենտրոնացված համակարգերից եւ վերադարձնում այն ժողովրդի ձեռքը»։ «Բայց դրանք վերահսկելը կարող է դժվար լինել։ Ես հետաքրքրված եմ այդ տեխնոլոգիաների դրական եւ բացասական կողմերի խորը ուսումնասիրմամբ եւ այն բանով, թե ինչպես դրանք լավագույնս կարելի է օգտագործել մեր ծառայություններում»,-գրել է Ցուկերբերգը Facebook-ի իր էջում։

Ավելի վաղ Morgan Stanley-ի մասնագետները կարծիք էին հայտնել, որ բիթքոինի ոխարժեքը կարող է նվազել ամենացածր նիշի։ Դա կարող է լինել, եթե այն սկսեն որպես վճարամիջոց օգտագործելը։ Այժմ այն ընդունում են համաշխարհային առցանց 500 խոշոր խանութներից միայն երեքը։