Արեւելա-Չինական ծովում նախօրեին երեկոյան տեղի ունեցած 2 նավերի բախման հետեւանքով անհետ կորել է 32 նավաստի՝ 30 իրանցիներ եւ 2 բենգալցիներ, հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով Չինաստանի տրանսպորտի նախարարությանը:
Հաղորդվում է, որ բախվել են պանամական լցնավ Sanchi-ն եւ հոնկոնգյան բեռնանավ CF Crystal-ը: Լցանավը բռնկվել է, նավթը ծովն է թափվել, վթարված նավի շուրջը նավթային բիծ է գրանցվել: Շարունակվում են փրկարարական եւ այրվող լցանավի վրա կրակի մարման աշխատանքները: Բեռնանավի անձնակազմի 21 անդամից ոչ մեկը չի տուժել:
Search and rescue operation under way as 32 went missing after two vessels collided off the east coast of China; A Panama registered oil tanker is on fire pic.twitter.com/RslNE08cyd
— CGTN (@CGTNOfficial) January 7, 2018



























