Ամերիկյան United Airlines ավիաընկերության օդանավը ստիպված է եղել Ալյասկայում արտակարգ վայրէջք կատարել «ուղեւորի պատճառով, որն ամեն տեղ իր կղանքն է քսել», փոխանցում է USA.one-ը: 

Չիկագոյից թռած ուղեւորատար օդանավը, որում 245 մարդ է եղել, իր վերջնակետ Հոնկոնգի փոխարեն վայրէջք է կատարել Անկորիջ քաղաքում:

Անկորիջի օդանավակայանի ոստիկանության ներկայացուցիչ Ջո Համաշը հայտնել է, որ օդանավի 2 զուգարաններն իր կղանքով ծածկած մարդը վիետնամական ծագմամբ ԱՄՆ 22-ամյա բնակիչ էր:

Տղամարդը չի սպառնացել եւ չի փորձել խանգարել անձնակազմի աշխատանքին: Լեյտենանտի խոսքով՝ միջադեպի մեղավորը քրեական անցյալ չունի, ձերբակալելուց հետո նրան ուղարկել են հիվանդանոց՝ հոգեկան առողջությունը պարզելու: