ԱՄՆ-ում աշակերտների ծնողները հայց են ներկայացրել ուսուցչուհու դեմ, որն իրենց երեխաների հետ սեքսով է զբաղվել: Ներկայումս 38-ամյա Նիքոլ Դյուֆոյին դատավարություն է սպասում 6 դեռահասների հետ սեռական կապի պատճառով, որոնց նա դասավանդել է Նյու Ջերսի նահանգի Մեյփլվուդի միջնակարգ դպրոցում, հայտնում է Daily Mail-ը:
Նրա փաստաբանները պնդում են, որ գանգուղեղային վնասվածքի պատճառով Նիքոլն անկարող էր կանգնեցնել աշակերտներին, որոնք իրենք են նախաձեռնել սեռական հարաբերությունները: Այդ պահին դեռահասները եղել են 14-15 տարեկան:
Տղաների ծնողները հայց են ներկայացրել նրա եւ դպրոցի դեմ՝ պահանջելով 1 մլն դոլար: Նրանց կարծիքով՝ իրենց երեխաները վտանգի են ենթարկվել:



























