Վատ եղանակային պայմանների պատճառով Իսպանիայի ճանապարհներին մի քանի հազար ավտոմեքենա հայտնվել է արգելափակման մեջ, մի քանի տասնյակ ճանապարհներ փակ են, ձյան հետեւանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին միացել են նաեւ զինվորականները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առավել դժվար իրավիճակում են Մադրիդը երկրի հյուսիս-արեւմուտքին կապող A-6 եւ AP-6 ավտոճանապարհները, հայտնում է Գլխավոր ճանապարհային վարչությունը (DGT): Մոտ 4 հազար ավտոմեքենա արգելափակման մեջ է հայտնվել, վարորդները անցյալ գիշերը անցկացրել են ավտոճանապարհին՝ մեքենաների մեջ: Ձյան հետեւանքների վերացման նպատակով շուրջ 250 զինվորական է գործարկվել:
Հունվարի 7-ի կեսօրին Իսպանիայի Արտակարգ իրավիճակների ծառայության ռազմական ստորաբաժանումը (UME) հայտնել է, որ AP-6 ավտոճանապարհին գտնվող բոլոր ավտոմեմքենաները հաջողվել է դուրս բերել արգելափակումից:



























