Երեւանի Զաքյան փողոցի դեղատան դրամարկղից հունվարի 4-ին դանակի սպառնալիքով 177.000 դրամ հափշտակած անձը ներկայացել է ոստիկանություն եւ ձերբակալվել։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 7-ին, ժամը 1.00-ին, 37-ամյա Արման Մ.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Արման Մ.-ն ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ hունվարի 4-ին՝ ժամը 19.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 22-ամյա Ն. Տ.-ն եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 19.40-ին, անհայտ անձը, ներս մտնելով Զաքյան փողոցի թիվ 30 հասցեում գործող դեղատուն, դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել է 177.000 դրամ եւ դիմել փախուստի:



























