Հունվարի 7-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Արաբկիր 23-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 30-ամյա Մարիամ Գ.-ին եւ 65-ամյա Լյովա Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 4.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված տնից նույն աշխտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 6-ամյա Էլիսա Խ.-ին եւ 3-ամյա Մարկ Խ.-ին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանց ինքնազգացողությունը վատացել է հին սնունդ օգտագործելու պատճառով:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Կատարվում է քննություն: