2017 թվականին ամերիկացի ոստիկանների փամփուշտներից 987 մարդ է սպանվել: Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, այս թիվը 2016-ի համեմատ 24 դեպքով ավել է: Ընդ որում, 2015 թվականին զոհվածների թիվը 995-ից ավել էր: Միեւնույն ժամանակ,  ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) տվյալներով, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհվել է 46 ոստիկան (2016 թվականին՝ 66), փոխանցում է Deutsche Welle-ն:

WP-ի զեկույցի համաձայն՝ զոհվածների 22 տոկոսը աֆրոամերիկացիներ են, թեեւ նրանք ԱՄՆ բնակչության ընդամենը 6 տոկոսն են: Միեւնույն ժամանակ, նրանցից 19-ը եղել են անզեն (2016-ին`17-ը անզեն, 2015-ին՝ 35):

Անցած տարի աֆրոամերիկացիների նկատմամբ ոստիկանական բռնության դեպքերը բազմիցս հանգեցրել են զանգվածային բողոքի ցույցերի եւ անկարգությունների:

2017 թվականի ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից սպանվել է ընդհանուր առմամբ 68 անզեն մարդ (2016 թվականին՝ 51 եւ 2015 թվականին՝ 94):