Կալաբրիական «նդրանգետա» մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում Իտալիայում եւ Գերմանիայում գրեթե 170 մարդ է ձերբակալվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իտալական ոստիկանությունը:

Ձեռնարկված հատուկ գործողությունները ուղղված են Ֆարաո եւ Մարինկոլա ընտանիքների դեմ, որոնք քրեական գործունեություն են ծավալում ոչ միայն իտալական Կալաբրիայի շրջանում, այլ նաեւ երկրի հյուսիսում եւ Գերմանիայում:

Հետաքննության ընթացքում մոտ 50 մլն եվրոյի ակտիվներ են առգրավվել: Մի շարք տեղական պաշտոնյաներ կասկածվում են կոռուպցիայի համար: