Google-ից հեռացված 28-ամյա Դեյմորը մեղադրել է ընկերությանը պահպանողական հայացքներով սպիտակ տղամարդկանց նկատմամբ խտրականության համար: Google-ի դեմ նրա նախաձեռնած խմբակային հայցը ներկայացվել է Կալիֆորնիայի դատարան:

Դեյմորը բազմիցս մեղադրել է ընկերությանը «հոտային մտածողության» համար:

Նրա՝ աշխատանքից հեռացման պատճառ էր դարձել գործընկերներին ուղարկված մանիֆեստը, որում նա քննադատել էր Google-ի մտադրությունը ավելացնել ընկերությունում աշխատող կանանց եւ փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվը:

Թեեւ ընկերությունում աշխատող կանանց թիվը (2017 թվականի հունվարի դրությամբ) կազմում է 31 տոկոսից ոչ ավելին, իսկ տեխնիկական մասնագետների շարքում՝ 20 տոկոսից ոչ ավելին: Ինքը՝ ինժեները, վստահ է, որ այսպիսի անհամապատասխանությունը պայմանավորված է կենսաբանական պատճառներով: