ԱՄՆ-ում Ռեդինգ քաղաքի բնակիչը սարդին սպանելու փորձի ժամանակ այրել է  բնակարանը: Նա գիշատիչին հետապնդել է գազի այրիչով՝ չնկատելով, որ այդ ընթացքում պատահաբար տանը հրդեհ է առաջացրել, հաղորդում է Newsru-ն:

Տան բնակիչները փորձել են այգու ջրի փողրակով մարել կրակը, սակայն ապարդյուն: Դեպքի վայր ժամանած հրշեջները կարողացել են տեղայնացնել կրակը, որպեսզի այն չտարածվի հարեւան բնակարաններում, հաղորդում է Record Searchlight-ը:

Ի վերջո 20 րոպեում հրդեհը մարել են: Կրակը 11 հազար դոլարի վնաս է պատճառել: