Թայլանդում  Ինտերպոլին հաջողվել է ձերբակալել  Յամագուտա գում ճապոնական յակուձա խմբավորման (Ճապոնիայում կազմակերպված հանցագործության խմբավորում) առաջնորդ 74-ամյա Սինեհարի Սիրաին, հաղորդում է  Gazeta-ն՝ վկայակոչելով  Coconuts Bangkok-ն։

Սիրաին գտնվում էր միջազգային հետախուզման մեջ 2003 թվաականից՝ սպանության կասկածով։ 

Պարբերականի տվյալներով՝ հանցագործին հնարավոր է եղել ձերբակալել ֆեյսբուքյան վիրուսային լուսանկարի միջոցով։

Լուսանկարում  բազմաթիվ դաջվածքներով տղամարդը բակում սեղանի խաղեր էր խաղում: