Թուրքիայի Սիլոփի շրջանում դեպի Իրաք ուղերթն իրականացնող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ավտոբուսի շրջվելու հետեւանքով մահացել է 9 եւ վնասվածքներ ստացել 28 ուղեւոր։

Տեղի ունեցածի հետ կապված քննություն է սկսվել։