Աթենքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել նոր բարեփոխումների դեմ հանդես եկող  բողոքի երթի մասնակիցներին ցրելու համար։

Reuters-ը հայտնում է, որ երթի ավարտից հետո, որին մասնակցել են 20 հազար մարդ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, որպեսզի ցրի բողոքարարներին, որոնք փորձել էին ճեղքել խորհրդարանի դիմաց ոստիկանական ջոկատը։

Ակցիայի մասնակիցները հանդես են գալիս բարեփոխումների դեմ, որը ի թիվս այլնի սահմանափակում է գործադուլի իրավունքը։ Օրինագիծը, որը խորհրդարանը հավանություն է տալու հունվարի  15-ին, վերաձեւակերպում է ընտանեկան նպաստները,  ժամկետանց վարկերի մուծման նոր  գործընթաց է սահմանում եւ սահմանափակում է գործադուլի իրավունքը:

 «Գործադուլից ձեռքներս այն կողմ տարե՛ք»,-գոչում էին երթի մասնակիցները՝ ձեռքներին  «Ապստամբություն» եւ «Ոչ ժամանակակից ստրկությանը» ցուցանակներով։