Telegram-ի օգտատերերը Gram կրիպտոարժույթի եւ Telegram Open Network (TON)  պլատֆորմի գործարկմանը մասնակցելու կեղծ առաջարկներ են ստանում էլեկտրոնային փոստով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Դուրովի կոդը» ալիքը:

Նամակում անհայտները, ներկայանալով որպես TON-ի թիմի անդամներ, առաջարկում են մասնակցել Gram կրիպտոարժույթի նախնական վաճառքին: «Փետրվարի 1-ից ընտրյալները հնարավորություն կունենան ձեռք բերել այն մեկ հատի դիմաց 15 ցենտ արժեքով»,- նշված է նամակում: Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը չի մեկնաբանել այս տեղեկությունը:

Նշենք նաեւ, որ TON եւ GRAM նախագծերի վերաբերյալ պաշտոնական նյութեր դեռ չեն հրապարակվել: