Կիրակի Ֆլորիդայի նահանգում Պորտ Ռիչի նավահանգստում այրվել է խաղատուն-նավ, որում 50 մարդ է եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պասկո շրջանի շերիֆ տեղեկացմամբ՝ Sun Cruz նավի բոլոր ուղեւորները կարողացել են ափ հասնել:

Պատահարից հետո 15 մարդ հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Բռնկման պատճառները պարզվում են: