Չինաստանի կրթության նախարարությունը հունվարի 14-ին գիտական աստիճանից զրկել է համալսարանի պրոֆեսորին, որը մեղադրվում է ուսանողի նկատմամբ սեռական ոտնձգության համար: Այս մասին հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ միջադեպը լայն արձագանք է ստացել Չինաստանի ԶԼՄ-ներում եւ հանգեցրել երկրում #MeToo շարժմանը:

Պեկինի Բեյխանի համալսարանը հաղորդել է, որ պրոֆեսորն ազատվել է աշխատանքից հետաքննությունից հետո, որի ընթացքում հայտնի է դարձել, որ նա սեռական ոտնձգություն է իրականցրել՝ լրջորեն խախտելով պրոֆեսիոնալ էթիկան եւ համալսարանի աշխատակիցների վարքագծի կանոնները:

Հետաքննությունը նախաձեռնվել է, երբ համալսարանի նախկին ուսանողուհին իր բլոգում հրապարակայնորեն մեղադրել է ուսուցչին այն բանի համար, որ վերջինս 13 տարի առաջ հրավիրել է իրեն իր քրոջ տուն եւ սեռական ոտնձգություն կատարել: Նրա խոսքով՝ պրոֆեսորը դադարեցրել է իր գործողությունները միայն այն ժամանակ, երբ աղջիկը սկսել է լաց լինել եւ խոստովանել է, որ կույս է: Կնոջ խոսքով՝ պրոֆեսորը սեռական ոտնձգություններ է կատարել նաեւ այլ ուսանողների նկատմամբ:

Հաղորդվում է, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո ուսանողուհին ոգեշնչվել է # Meoooo հեշթեգով, որը Միացյալ Նահանգներում ժամանցային ինդուստրիայում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի խորհրդանիշ է դարձել: