ԱՄՆ-ում բնակվող  լատվիացի 37-ամյա կինը գետում խեղդել է 46-ամյա ամուսնուն։  Կինը պարզաբանել է, որ այլեւս չէր կարող հանդուրժել ամուսնու սեռական ցանկությունները, գրում է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորք նահանգի Հուդսոն գետում: Տղամարդը նավակով զբոսանքի է դուրս եկել: Նրա կինը միտումնավոր բացել է ջրարգել խցանը, որի արդյունքում նավակը լցվել է ջրով եւ խորտակվել։

Կնոջ խոսքով՝  նա նախկինում  էլ է  մտորել  սիրելիի մահվան մասին: Հատկապես նրան դուր չի եկել երեքով սեռական հարաբերություններ ունենալու առաջարկները։

Կինն իրեն մեղավոր է ճանաչել սպանության համար: Դատարանը նրան դատապարտել է չորս տարվա ազատազրկման:  Սպանվածի մոր խոսքով՝  սա նման հանցագործության համար անբավարար պատիժ է: