Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)՝ այլ պետությունների եւ միությունների հետ համագործակցության զարգացման օգտին: 2018 թվականի հունվարի 1-ից Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ  ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում ՌԴ նախագահը կոչ է արել ընդլայնել այդ համագործակցությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք նպատակահարմար ենք համարում Միության եւ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ձեւաչափերի ավելի խորը միավորման հնարավորությունների ուսումնասիրումը, որի որոշ անդամ երկրները կարող են դիտորդներ դառնալ ԵԱՏՄ-ում»,- հայտարարել է Պուտինը: