Թին Թին անունով կարմիր սկյուռը եւ 13-ամյա Տիգր կատուն լավ ընկերներ են դարձել՝ ինչպես Դիսնեյի մուլտֆիլմերում, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն:

Լուսանկարները պատկանում են դանիացի Դեկան Անդերսանին` հենց նա է  իր այգում գտել ծառից ընկած փոքրիկ սկյուռին: Սկզբում տղամարդը որոշել  է  սպասել  մինչեւ կհայտնվի  սկյուռի մայրը, բայց Թին Թինը ծանր վնասվածք էր ստացել եւ  մայր սկյուռը ծառից իջնելով  արագ  հեռացել է ձագից: Գուցե նա որոշել է, որ Թին Թինը չի ապրի։

Բայց տղամարդը այլ կարծիքի է եղել։ Նա հոգ է տարել  սկյուռի մասին եւ նրան մեծացրել է որպես տնային կենդանի, որը հիմա ընկերացել է Տիգրի հետ։ 

«Երբ ես նոր էին նրան տուն բերել, սկյուռի մասին  Տիգրի քույրը՝ Կոկո կատուն էր հոգ տանում։  Մոտ մեկ տարի անց նա սատկեց։ Տիգրը շատ էր տխրել, նա  երկար թափառում էր շրջակայքում, կարծես նրան էր փնտրում»,-պատմում է Դեկանը։

Հետո նա հաշտվեց ցավալի իրականության հետ եւ մտերմացավ Թին Թինի հետ։