Ղազախստանի Ակտյուբին նահանգում ավտոբուսի հրդեհի պատճառը կրակի նկատմամբ անփույթ վերաբերմունքն է եղել, արտակարգ վայրում հայտնաբերվել է զոդման լամպ: Այս մասին հայտնել է Ղազախստանի ՆԳ փոխնախարար Երլան Թուրգումբաեւը, ում խոսքերը մեջբերում է նահանգի ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունը:

«Ըստ հիմնական վարկածի՝ հրդեհի պատճառը կրակի նկատմամբ անփույթ վերաբերմունքն է եղել, արտակարգ վայրում հայտնաբերվել է այրվող նյութով, մասնավորապես բենզինով զոդման լամպ: Քննչական գործողությունների ընթացքում պարզվել է նաեւ, որ ավտոբուսում 5 լիտր բենզինով պլաստմասե տարրա է հայտնաբերվել», - ասել է Թուրգումբաեւը:

Վարկածը հաստատվել է կենդանի մնացածների ցուցմունքներով:

Քանի որ մեքենայի շարժիչը կանգ էր առել եւ ներսում ցուրտ էր, զոդման լամպը որպես տաքացուցիչ է օգտագործվել:

Համացանցում հայտնվել է Ղազախստանում այրված ավտոբուսի տեսանյութը