Հնդկաստանում մի մոլորված ընձառյուծ (լեոպարդ) Բհավարիա գյուղին մոտենալուն պես կրակի մեջ է ընկել։

Գյուղացիները սկսել են փայտերով եւ կրակներով հալածել ընձառյուծին, որը թաքնվել է թփուտների մեջ, սակայն, նրա բախտը այստեղ եւս չի բերել։

Գյուղացիները այրել են թփուտները, որտեղից  ընձառյուծը կարողացել է դուրս պրծնել եւ փախչել անտառ։

Ընձառյուծի վրա հարձակման հետեւանքով վիրավորվել է 7 գյուղացի։