Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ցուցանակների մի մասը սխալ տեղեկատվություն է ցուցադրում չվերթների մասին: Իսկ պատճառը վատ եղանակային պայմանների պատճառով առաջացած էլեկտրամատակարարման խաթարումն է:

«ՌԻԱ Նովոստիի» գործակալության հաղորդմամբ, անցած հանգստյան օրերին վատ եղանակային պայմանների պատճառով ավելի քան 100 չվերթներ հետաձգվել են: Օդանավակայանից չի կարողացել թռչել 8000 մարդ: Միայն տեղի ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում օդանավակայանի էլկտրամատակարարումը վերականգնվել է, իսկ կիրակի լույս երկուշաբթի օրվա գիշերը օդանավակայանը սկսել է ներքին չվերթների գրանցման գործընացը:

Ներկայումս տերմինալների մեծ մասը, որոնք ցույց են տալիս չվերթների ցուցակը, չեն աշխատում: Իսկ աշխատողների մի մասն էլ սխալ տեղեկատվություն է ցուցադրում:

Ինֆորմացիան հնարավոր չի լինում փոխել, որովհետեւ համակարգիչները չեն աշխատում: