Հայաստանի Ազգային ժողովում վերջին երեք տարում առողջապահության ոլորտը կարգավորող ավելի շատ օրենք է ընդունվել, քան վերջին 10 տարում: Այդ մասին Ազգային Ժողովում կայացած ճեպազրուցյում հայտարարել է առողջապահության հարցերով հանձնաժողովի ղեկավար Արա Բաբլոյանը:
Ընդ որում, նա նշել է, որ առողջապահության ոլորտը կառուցվածքային բարեփոխումների կարիք ունի, եւ դրանում մեծ է օրենսդրական կարգավորման բաժինը: Բաբլոյանն առանձնացրել է 4 հիմնական օրենք, որոնք ընդունվել են անցնող տարում՝ մայրության, առողջապահության, հանրային բուժսպասարկման եւ դոնորության մասին օրենքները: Ներկայումս էլ մեծ ուշադրություն է դարձվում հոգեբանական օգնության ոլորտի կարգավորմանը: Արդեն համապատասխան օրենք է ընդունվել՝ միտված հոգեկան հիվանդների իրավունքների ապահովմանն ու ընդլայնմանը:
Փաստաթուղթը կարգավորում է նրանց սննդակարգը, նրանց հատկացվելիք սանիտարական պիտույքների հատկացումը: Բաբլոյանը նշել է, որ խստացվել է հոգեմետ միջոցների շրջանառությունը կարգավորող օրենսդրությունը:





























