Գուլրիպշայում կայացել է Աբխազիայի հայ համայնքի երրորդ համագումարը: Համագումարի աշխատանքներին մասնակցել են 185 պատվիրակներ: Նրանք քննարկել են համայնքի ղեկավարության հաշվետվությունը՝ անցած երեք տարում արված աշխատանքի վերաբերյալ , եւ համայնքի նոր ղեկավարության այլընտրանքային ընտրություններ են անցկացրել:

Աբխազիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Գրիգորի Ենիկը կարդացել է նախագահ Սերգեյ Բաղապշի ուղերձը հայ համայնքին: Ուղերձում նշված է, որ պետոթյան ղեկավարությունը պատրաստ է աջակցել համայնքի աշխատանքին, հաղորդում է Apsny press-ը:

Համայնքի ղեկավարի ընտրությունները կայացել են երկու փուլով: Առաջին փուլում առաջադրվել են համայնքի նախկին ղեկավար Գարեգին Ղազարյանը, խորհրդարանի փոխնախագահ Սերգեյ ՄԱթոսյանն ու Սուխումի հայ համայնքի ղեկավար, Աբխազիայի հանրային խորհրդի անդամ Սուրեն Կերսելյանը: Առաջին փուլում Կերսելյանը հավաքել է 91, Մաթոսյանը՝ 51, Ղազարյանը՝ 39 ձայն:

Երկրորդ փուլում Կերսելյանը ստացել է 94 ձայն, իսկ Սուրեն Մաթոսյանը՝ 62 ձայն:

«Կարեւոր է, որ կայացել են ազատ ընտրություններ, եւ պատվիրակներն իրենք են որոշել, թե ով պիտի ղեկավարի հայ համայնքը»,- լրագրողներին ասել է Կերսելյանը: