«Փաստ» թերթը գրում է. «Հասարակական հիմունքներով ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը օրերս կնշանակվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի թափուր պաշտոնում:

47–ամյա Ներսիսյանը այժմ «Թվային Հայաստան» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է: Երկար տարիներ աշխատել է նաեւ ՀՀ էներգետիկայի նախարարությունում (նախարարի տեղակալի օգնական, նախարարի խորհրդական, վարչության պետ), Երեւանի քաղաքապետարանում՝ զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ:

Տեխնիկական գիտությունների թեկնածու է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում