Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չորեքշաբթի օրը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել որպես նախագահի թեկնածու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ասում եմ ձեզ, եղբայրնե՛ր եւ քույրե՛ր, ես համաձայն եմ 2019-2025 թվականների նախագահի թեկնածու լինել եւ երդվում եմ ձեր առջեւ, որ կլինեմ Վենեսուելայի աշխատավորական դասի թեկնածուն»,- տրանսպորտի ոլորտի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մադուրոն: Նրա ելույթը հեռարձակվում էր սոցիալական ցանցերում:

Նշենք նաև, որ Վենեսուելայի Ազգային Սահմանադրական խորհուրդը որոշել է նախագահական ընտրություններն անցկացնել մինչեւ ապրիլի 30-ը, ոչ թե՝ մինչեւ տարեվերջ, ինչպես նախատեսվում էր ավելի վաղ: